News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը


Շատ կրեւոր է, որ կարողանանք վնասների օբյեկտիվ հաշվարկ իրականացնել: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին,  Լոռու եւ Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի հեռավար նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը զեկուցեց, որ այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ արդեն իրականացվել են. «Ճամփեզրին առկա շենք շինությունների մասին տվյալները սկսել ենք  հավաքագրել: Վնասի հաշվարկման նպատակով հանձնաժողովների ձեւավորման նախնական աշխատանքները սկսվել են: Տարբեր հատվածներում տարբեր տնտեսություններ են վնասվել եւ համայնքներն ու մարզպետարանները խնդիրները գույքագրելու աշխատանքները սկսել են»:

Վարչապետը հարցրեց, թե արդյոք միջազգային օգնության համար դիմելու կարիք կա, թե՞ դեռ կառավարելի է իրավիճակը: Սանոսյանն ասաց. «Եվ ծավալների, եւ ժամանակի առումով, եւ ֆինանսական առումով հսկայական վնասներ են կրել: Վնասների մի մասը նույնիսկ տեսանելի չէ, մենք ուղղակի պատկերացնում ենք, որ դրանք վնասվել են: 14-ից ավելի կամուրջներ կան, որոնցից 5-6-ը բավական խոշոր կամուրջներ են: Մ6 միջպետական ճանապարհը որոշ հատվածներում ամբողջությամբ վնասվել է, ինչի վերականգնումը մեծ ծավալի եւ ֆինանսական, եւ ժամանակային աշխատանք է պահանջելու: Հսկայական այգիներ են վնասվել, որոնք պետք է փոխհատուցենք: Ֆինանսական շատ մեծ բեռ է լինելու կառավարության վրա»:

Փաշինյանն ասաց, որ կհանձնարարի ԱԳՆ նախարարին, հասկանալու, թե ինչ միջազգային օգնություն կարող ենք ստանալ այդ վնասները վերականգնելու համար:

Սանոսյանն էլ ասաց. «Պետք է հնձնարարական, փորձենք հասկանալ՝ արդյոք արտակարգ դրություն պետք է հայտարարել, թե ոչ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աղետի գոտում հաջողվել է կանխել հնարավոր համաճարակների բռնկումը. Սանոսյանին զեկուցել են հակահամաճարակային իրավիճակը
Նախարար Սանոսյանը տվել է մի շարք նոր հանձնարարականներ...
Գրիգորյանների ընտանիքի առաջնեկը աղետի օրն է ծնվել. Դեբեդի ափին ապրել ընտանիքն այլևս չի ցանկանում
Գրիգորյանների ընտանիքը Ախթալայում է ապրում. անմիջապես Դեբեդի հարևանությամբ. ընտանիքի առաջնեկը հենց աղետի օրն է ծնվել՝ մայիսի 26-ին...
Գոնե հնարավոր լիներ վարկերի մարումը որոշ ժամանակով սառեցնել, մինչև ոտքի կանգնեինք. Ալավերդու բնակիչ (ֆոտո)
Չեմ ասում՝ մարեն, գոնե մի որոշ ժամանակով սառեցնեն, կարողանանք մի երկու հագուստ, սպասք առնենք, ոտքի կանգնենք...
ԵՄ-ն 3 փորձագետի է գործուղել, որոնք օգնելու են գնահատել աղետի գոտում հեղեղումներից ենթակառուցվածքներին հասցված վնասները
ԵՄ-ն Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի և Իսպանիայի կառավարության միջոցով 3 փորձագետի է գործուղել, որոնք օգնելու են...
Քարկոփ բնակավայր տանող հետիոտնային ճոճվող կամուրջը շահագործվել է երեկ երեկոյան
Նրանք զրուցել են աղետից տուժած բնակիչների հետ, տեղեկացրել բնակավայրերին…
Փրկարարները ավարտել են Քարկոփ գյուղը Մ-6 ավտոճանապարհին միացնող հետիոտնային կամրջի աշխատանքները
Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից…
Ամենաշատ