News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի իշխանությունները տարբեր տեխնոլոգիաների օգնությամբ աղավաղում են միջազգային իրավունքի սկզբունքները, որ մոլորության մեջ դնեն միջազգային հանրությանը, բայց առաջին հերթին՝ իրենց քաղաքացիներին։ Այս մասին  NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։

«Առաջինը՝ ադրբեջանական կողմի փորձերն են տարածքային ամբողջականության սկզբունքը ներկայացնել որպես գերակա։ Իրականության մեջ սկզբունքների մեջ հիերարխիա չկա, բոլորը հավասար են։ Բացի այդ, տարածքային ամբողջականության սկզբունքը վերաբերում է ուժային մեթոդներով արտաքին փոխազդեցությանը, որը Լեռնային Ղարաբաղում, որի բնակչությունը անկախություն է հռչակել, չի կարելի կիրառել»,–նշել էԴավիթ Բաբայանը։

Այս համատեքստում նա հիշեցրել է Կոսովոյի օրինակը, որի անկախության ձեռքբերման հիմնավորումը արտացոլվել է բազմաթիվ փաստաթղթերում, զեկույցներում եւ հետազոտություններում ԱՄՆ–ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում եւ այլն։ «Նույնը նաեւ տարածվում է Ղարաբաղի վրա, եւ այստեղ գործում են այդ նույն սկզբունքները».–նշել է Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ միջազգային օրենսդրությունը, առաջին հերթին, պաշտպանում է մարդու իրավունքները, այլ ոչ թե տարածքներինը։

«Ադրբեջանական կողմի փորձերը աղավաղել օրենսդրությունը եւ հերքել այն, որ միջազգային օրենսդրությունը կոչված է պաշտպանել մարդու իրավունքները, զարմանալի չեն։  Չէ՞ որ հենց Ադրբեջանում համընդհանուր կերպով խախտվում են  սեփական քաղաքացիների իրավունքները, ավելորդ է խոսել մյուս պետությունների քաղաքացիների իրավունքների մասին»,–եզրափակել է նա։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ