News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աշխարհի առաջատար ուժերից մեկի կողմից Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու մասին միակողմանի որոշումն իր պարտավորությունների խախտման վատ օրինակ է, ինչը խաթարում է միջազգային իրավունքի հիմքերը: Նման կարծիք  հինգշաբթի օրը գերմանական Աախեն քաղաքի համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նրա ելույթը հեռարձակվում էր ֆրանսիական BFM հեռուստաալիքով, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Խոսելով ԱՄՆ-ի՝ Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու որոշման մասին՝ Ֆրանսիայի նախագահը եւս մեկ անգամ շեշտել է, որ որոշումը համարում է «քայլ սխալ ուղղությամբ»:

«Մենք առաջատար համաշխարհային տերություններ ենք, եւ երբեք ճիշտ չի լինի, եթե մենք ինքներս չհետեւենք միջազգային կանոններին, ինչին մենք աջակից ենք, քանի որ մենք ինչ-որ իմաստով միջազգային կարգի երաշխավորներ ենք: Այդ դեպքում ինչպե՞ս բացատրել որոշ տերություններին, որոնք երբեմն կտրուկ եւ դաժանորեն կարող են գործել, որ իրենք չեն հետեւում միջազգային իրավունքին եւ պետք է հետեւեն մեր օրինակին, երբ մենք ինքներս դրան չենք հետեւում», - հարցադրում է կատարել Մակրոնը՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումը «սկզբունքայնորեն սխալ է» համարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ