News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի քաղաքական ղեկավարությունը միշտ մեծ զիջումների է գնացել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, սակայն Բաքվի համար դա բավարար չի եղել: Այս մասին «Արդյո՞ք Արցախը կվերադառնա բանակցայի սեղանին. իրադարձությունների հնարավոր զարգացումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: 

Փորձագետը, մասնավորապես, հիշեցրեց Մադրիդյան սկզբունքների եւ Կազանում ստորագրված փաստաթղթի մասին, որոնց համաձայն հայկական կողմը պատրաստ էր տարածքային զիջումների գնալ Ադրբեջանի հետ՝ ԼՂՀ քաղաքական կարգավիճակի ճանաչման դիմաց: «Մենք մտադիր էինք փոխանցել նրանց յոթ շրջանները եւ պահել միայն ԼՂՀ-ն, սակայն Ադրբեջանը դրան էլ չհամաձայնեց եւ չի համաձայնելու»,- նշեց Պապյանը:

Ընդ որում, ըստ փորձագետի, ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը միշտ արհեստական բնույթ է կրել եւ ի զորու չէ հանգեցնել որեւէ ցանկալի արդյունքի: Պատճառն այն է, որ ադրբեջանական կողմը բանակցային գործընթացը երբեք չի համարել այս հակամարտության կարգավորման ուղի: «Ադրբեջանի համար ղարաբաղյան խնդիր չկա. Ադրբեջանի համար կա միայն հայկական հարց: Իսկ ղարաբաղյան խնդիրն առիթ դարձավ տարածաշրջանում հայկական պետականության ոչնչացման համար»,- ընդգծեց քաղաքագետը:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղ կատարած այցի ընթացքում Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը կաջակցի ԼՂՀ անկախության ճանաչմանը միջազգային հանրության կողմից: Նա ընդգծել էր, որ բանակցային գործընթացը՝ առանց դրանում ղարաբաղյան կողմի մասնակցության, անարդյունավետ կլինի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ