Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնկալում է, որ Երեւանի եւ Մոսկվայի հարաբերությունները կփոխվեն դեպի լավը:
«Կարծում եմ, որ Երեւանի եւ Մոսկվայի հարաբերությունները կփոխվեն, բայց դեպի լավը: Ես դրանում գրեթե համոզված եմ: Ես հասկանում եմ, որ Մոսկվայում կա մտավախություններ, եւ ես կարծում եմ, որ մեր զրույցներից, մեր հանդիպումներից հետո այդ անհանգստությունները չեն լինի, եւ հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ կփոխվի դեպի լավը», - «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում ասել է Փաշինյանը: