News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ վարչակազմը «հիմնված է ստի վրա», հայտարարել է Պաղեստինի նախագահի ավագ օգնական Սայեբ Էրակաթը՝ կտրուկ քննադատելով նախագահ Դոնալդ Թրամփին՝ ամերիկյան դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու որոշման կապակցությամբ, փոխանցում է  AP-ն:

Նրա խոսքով՝ Թրամփը խախտել է դեսպանատան տեղափոխման ժամկետը հետաձգելու խոստումը, ինչը հնարավորություն կընձեռեր խաղաղ բանակցությունների համար: Նա նշել է, որ Պաղեստինը Վաշինգտոնին այլեւս չի գործընկեր չի համարում, Թրամփի վարչակազմը «դարձել է խնդրի մի մասը»: Էրեկաթը ենթադրել է, որ Թրամփի՝ Մերձավոր Արեւելքի հարցով թիմը մասնագիտացված չէ: «Աշխարհն իրական առաջնորդների կարիք ունի, եւ նրանք (Սպիտակ տան պաշտոնյաները) անշարժ գույք վաճառողվեր են, այլ ոչ թէ առաջնորդներ»,- նշել է նա:

Նշենք, որ Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման արարողությունը տեղի կունենա այսօր: ԱՄՆ-ի՝ Մերձավոր Արեւելքի հարցով բանակցող Ջեյսոն Գրինբլաթը նշել է, որ ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ «անհրաժեշտ նախապայման է» Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ երկարատեւ խաղաղության համաձայնագրի համար: Դեսպանատան բացմանը մասնակցելու համար ամերիկյան պատվիրակություն է ժամանել, որի կազմում են ԱՄՆ նախագահի դուստր Իվանկա Թրամփը եւ փեսան՝ Ջարեժ Քուշները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիան մտադիր է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք
Կառավարությունը, միաժամանակ, չի նախատեսում Երուսաղեմում դեսպանատուն բացել, այնտեղ առայժմ կտեղակայվի հյուպատոսական կետ…
Չեխիայի իշխանությունները հավանություն են տվել երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու «առաջին քայլին»
Չեխիայի նախագահի ներկայացուցիչ Իրժի Օվաչեկը հայտարարել է, որ «Չեխական տանը» տեղակայված կլինեն CzechTrade առեւտրային գործակալությունը եւ CzechTourism տուրիստական գործակալությունը․․․
Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել դեսպանատունը Թել Ավիվ չվերադարձնել
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել չհրաժարվել իր նախորդի որոշումից…
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան կառուցումը կարժենա 21 մլն դոլարից ավելի
Ամերիկյան կողմը համաձայնագիր է ստորագրել Desbuild Limak D&K ընկերության հետ, որը դեսպանատունը կապահովի «անվտանգության բարդ համակարգերով»…
ԱՄՆ–ից ու Գվատեմալայից հետո իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել Պարագվայը
Դեսպանատան բացման արարողությանը ներկա են գտնվել Պարագվայի նախագահ Հորացիո Կարտեսը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն…
Ղազախստանի ԱԳՆ․ Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը սպառնում է Մերձավոր արեւելքի խաղաղությանն ու կայունությանը
Նախարարը նաեւ շեշտել է, որ Երուսաղեմը տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի հայրենի քաղաքն է․․․
Ամենաշատ