ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր՝ մայիսի 15-ին, հանդիպել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:
Հանդիպման ընթացում քննարկվել են Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակը եւ հնարավոր զարգացումները: Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային հիմնախնդիրներին:
Հանդիպմանը մասնակցել է Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը: