News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ի շրջանակներում Սոչիում կայացած հանդիպմանը խոսել է խնդիրների առկայության եւ դրանց լուծման անհրաժեշտության մասին: Այս մասին մայիսի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վերլուծաբան Արա Պապյանը:

Ըստ նրա՝ պետք է հիշել, որ Փաշինյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը երկկողմ չէր: Սակայն այցը հնարավորություն ընձեռեց հաստատել, որ քաղաքականությունը հետեւողական բնույթ է կրում: «Սա շատ կարեւոր է, նույնիսկ եթե ուղղությունը հետագայում փոխելու ցանկություն կա: Տպավորությունն այնպիսին է, որ Պուտինն ավելի լարված տեսք ուներ, քան Փաշինյանը»,- նշել է Պապյանը:

Նրա խոսքով՝ իր ելույթում Փաշինյանը մի շարք շեշտադրումներ է արել՝ մասնավորապես, նշելով, որ հարաբերություններում խնդիրներ կան, եւ դրանք պետք է լուծվեն հավասարության սկզբունքների հիման վրա: «Նազարբաեւի հետ հանդիպում չի եղել»,- նշել է Պապյանը՝ հիշեցնելով, որ Ղազախստանն ակտիվորեն պաշտպանում է Ադրբեջանին: «Կցանկանայի, որպեսզի հաջորդ այցը կայանար Բրյուսելում: Արդեն հրավեր կա: Սա կկարգավորի արտաքին քաղաքականությունը եւ ԵՄ-ից նոր դոտացիաների համար հնարավորություն կընձեռի»,- նշել է Արա Պապյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ