News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մայիսի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում մեկնարկել են ԱՀ 2017թ.-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումները: Նիստը վարել է գլխադասային՝ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը:

Արցախի ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ներկայացնելով նախորդ տարվա մակրոտնտեսական ցուցանիշները, նշել է, որ 2017թ.-ին համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 272,1մլդ դրամ, մեկ շնչի հաշվով արձանագրվել է 3844,8 ԱՄՆ դոլլար ՀՆԱ-ի ցուցանիշ,  որով առաջին անգամ Արցախը գրեթե հավասարվել է Հայաստանում արձանագրված համապատասխան ցուցանիշին:

«ՀՆԱ-ի այդպիսի ծավալը հնարավորություն տվեց արձանագրել տնտեսական աճի բավականին բարձր տեմպ՝ 15,6%-ի չափով»,- իր ելույթում ընդգծել է նախարարը:

Գրիգորի Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ տնտեսական աճի ընդհանուր ցուցանիշի վրա հիմնական ներգործությունը հանքարդյունաբերության  ոլորտինն է եղել, որը կազմել է 10 տոկոսային կետ: Տարին եզրափակվել է 15,4% տնտեսական աճի ցուցանիշով:

Արդյունաբերության ոլորտի իրական աճը կազմել է 54,8%, ինչը հնարավորություն է տվել արձանագրել 97, 5մլդ դրամ արտադրության ծավալ:

Միջին ամսական աշխատավարձը կազմել է 155 հազ 433 դրամ, աճը արձանագրվել է  1,8%-ի չափով:

Պետական բյուջեի սեփական եկամուտները կազմել են 41մլդ 355,9մլն դրամ, կամ պլանավորված ցուցանիշը գերակատարվել է 6,6%-ով: Բյուջեի եկամուտի գերակշիռ մասը կազմել են հարկային եկամուտները: Դեֆիցիտը կազմել է 3մլդ 305,2 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 387մլն դրամով:

Բյուջեի ծախսերի ընդհանուր ծավալը կազմել է 92մլդ 98,1մլն դրամ, կամ ապահովվել է ճշտված ցուցանիշի 96,5%-ը: Նախորդ տարվա պետական բոյւջեի համեմատ ծախսերն աճել են 8,8 կետով: Նախարարի խոսքով՝ աճին նպաստել են ոչ ֆիինանսական ակտիվների ծախսերը:

«2017թ-ի բյուջեն եզրափակել ենք առանց էական պարտավորությունների»,-կարեւորել է Գրիգորի Մարտիրոսյանը:

Պատգամավորները ֆինանսների նախարարին են առաջադրել բյուջետային ծախսերի օպտիմալացմանը, որոշ ոլորտների ֆինանսավորման նվազմանը եւ աշխատավարձերի բարձրացման հնարավորություններին վերաբերող հարցեր:

Հնչած որոշ հարցերի պարզաբանմամբ հանդես է եկել պետական նախարար Արայիկ Հարությունյանը, ով ներկայացրել է նաեւ տնտեսության տարբեր ոլորտներին վերաբերող համառոտ վերլուծություն ու նույնպես պատասխանել պատգամավորների հարցերին:

Բյուջեի կատարողականի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն ԱԺ մշտական հանձնաժողովներում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ