News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի Պատմության թանգարանում Թանգարանային գիշերվա ընթացքում մայրաքաղաքի 2800-ամյակին նվիրված գորգ կներկայացվի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Երեւանի քաղաքապետարանի  զբոսաշրջության բաժնի պետ Գեւորգ Օրբելյանը:

Նրա խոսքով՝ Երեւանի քաղաքապետարանի իրավասության տակ գտնվող թանգարանները, որպես կանոն, միշտ մասնակցում են Թանգարանների միջազգային օրվա եւ Թանգարանային գիշերվա ծրարգրերին:

Մայրաքաղաքի թանգարանները հետաքրքիր ծրագրեր կառաջարկեն եւ քանի որ այս տարի նշվում է մայրաքաղաքի 2800-ամյակը, Երեւանի Պատմության թանգարանում, բացի ավանդական միջոցառումներից, եւս մեկ հետաքրքիր իրադարձություն է նախատեսվում: Այստեղ կներկայացվի խորհրդանշական գորգ, որը հետագայում թանգարանում կցուցադրվի», - ասել է Օրբելյանը:

Նա նշել է, որ գորգը սկսել են գործել դեռ մեկ տարի առաջ: Գորգի թեման՝ Երեւանի տեսարժան վայրերն են, Արգիշտի I թագավորի արձանագրությունը, 12 մայրաքաղաքների խորհրդանիշերը եւ այլն:

Հիշեցնենք, որ 50 տարի առաջ Երեւանի 2750-ամյակի կապակցությամբ «Էրեբունի» գորգ էր պատրաստվել:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում նախատեսվում են նաեւ հետաքրքիր իրադարձություններ, մասնավորապես, գիշերային զբոսանք, ժողովրդական երգեր եւ պարեր, ուրարտական խոհանոցի համտեսում եւ շատ ավելին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ