News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիադ ալ Մալիքին կոչ է արել արաբական պետություններին հետ կանչել իրենց դեսպաններին ԱՄՆ-ից ի նշան ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու դեմ բողոքի։ Այս մասին նա հայտարարել է Արաբական պետությունների լիգայի ԱԳ նախարարների արտահերթ նիստում ունեցած ելույթի ժամանակ, փոխանցում է Reuters-ը։

«Ոչ մի վնաս չի լինի, եթե արաբական պետությունները հավաքականորեն իրենց դեսպաններին Վաշինգթոնից հետ կանչեն խորհրդակցությունների համար»,-նշել է նա։ Ալ Մալիքիի խոսքով՝ ԱՊԼ արտգործնախարարությունները պետք է կանչեն ամերիկյան դեսպաններին ու հիշեցնեն, որ արաբական պետությունները չեն ճանաչում ԱՄՆ դեսպանատան Երուսաղեմ տեղափոխումը։

Նա հիշեցրել է, որ արաբական պետությունները բարձր մակարդակով անցկացված մյուս հանդիպումներին պայմանավորվել են, որ կկրճատեն կապերը ցանկացախ երկրի հետ, որը դեսպանատունը Երուսաղեմ կտեղափոխի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ