News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նավթի արժեքը կարող է գերազանցել 100 դոլարը բարելի դիմաց եւ դա այն պատճառով, որ ԱՄՆ-ն դուրս է եկել Իրանի միջուկային գործարքից։ Այսպիսի կարծիք է հայտնել ֆրանսիական Total ընկերության ղեկավար Պատրիկ Պույաննեն, փոխանցում է ՌԳ-ն։

Նրա գնահատմամբ՝ չնայած նրան, որ շուկայում օրական լրացուցիչ 1,5 միլիոն բարելի պահանջարկ կա, կա աշխարհաքաղաքականություն եւ հենց Իրանի գործոնը որպես կատալիզատոր կծառայի սեւ ոսկու գնի աճի գործում։ Պույաննեի կարծիքով՝ բարելի դիմաց 100 դոլարի ցուցանիշը կարելի է տեսնել արդեն մոտակա ամիսներին։

Նա, բացի Իրանի շուրջ ստեղծված իրավիճակից, նավթի արժեքի աճի կատալիզատոր է նծել Վենեսուելայում արդյունահանման շուրջ իրավիճակը, որտեղ գրանցվում է լուրջ մինիմում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ