Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին դատապարտել է Գազայի հատվածի եւ Իսրայելի սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները, որոնց ընթացքում ավելի քան 60 պաղեստինցի է զոհվել: Նա Վաշինգտոնին եւ նրա դաշնակիցներին պաղեստինցիների «կոտորածի» մասնակից է անվանել, փոխանցում է Tasnim-ը:
Նա նաեւ քննադատել է որոշ մահմեդական երկրների լռությունն այդ իրադարձությունների կապակցությամբ: «Հենց մահմեդական պետությունները պետք է դիմակայեն դրան: Սակայն նրանք դա չեն անում, քանի որ նրանք հեռացել են Ղուրանից եւ չեն հավատում Ղուրանին»,- ասել է նա: