News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «կենդանիներ» է անվանել ԱՄՆ-ի ոչ բոլոր ներգաղթյալներին, այլ միայն MS-13 խմբավորման անդամներին: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում, հաղորդում է ՌԲԿ-ն:

Ըստ նրա՝ լրատվամիջոցները սխալ են մեկնաբանել իր հայտարարությունը: «Կենդանիներ» ես անվանել եմ MS-13 խմբավորման անդամներին, եւ սա մեծ տարբերություն է, եւ դա ճիշտ է: Կեղծ լրատվամիջոցները կրկին դիտավորյալ խեղաթյուրել են  ամեն ինչ: Ինչպես միշտ », - ընդգծել է նա:

Ներգաղթյալների մասին Թրամփը խոսել էր մայիսի 16-ին Սպիտակ տան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ: Քննարկումը նվիրված էր միգրացիոն օրենսդրության խնդիրներին:

Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ նա լիովին իրավունք ունի  ներգաղթյալների շրջանում քրեական տարրերին «կենդանիներ» անվանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ