News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Շանթ Հարությունյանը համաձայն կլինի ազատ արձակվել միայն արդարացման պարագայում։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը։

Նա նշեց, որ որեւէ այլ պարագայում Շանթ Հարությունյանը չի ցանկանում ազատ արձակվել։ Հարությունյանը ինչպես նախորդ, այնպես էլ նոր Կառավարության պայմաններում արդարացում է պահանջում, քանի որ գտնում է, որ ինքը հանցագործություն չի կատարել։

Հիշեցնենք՝ 2013-ի նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները «անոնիմուսների երթ» էին սկսել Երեւանի Ազատության հրապարակից, որը Մաշտոցի պողոտայում վերաճել էր ոստիկանների հետ բախումների։ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները ձերբակալվել եւ դատապարտվել էին ազատազրկման։

Այս պահին բանտում է գտնվում միայն Շանթ Հարությունյանը, օրերս նույն գործով դատապարտված Վարդան Վարդանյանի եւ Լիպարիտ Պետրոսյանի ռեժիմը փոխվել էր բացի եւ ՔԿՀ-ն նրանց 1 ամիս ժամկետով սոցիալական արձակուրդ էր տվել։

Տպել
Ամենաշատ