News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիական Ճավա կղզում գտնվող Մերափի հրաբուխը երեքշաբթի առավոտյան 3.5 կիլոմետր բարձրության մոխրի սյուն է արտանետել. բնակչությունը տարհանվում է, հաղորդում է «Սինհուա» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի աղետների կառավարման ազգային գրասենյակի ներկայացուցիչ Սուտոպո Պուրվո Նուգրոհոյին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջոկյակարտա քաղաքից 30 կմ եւ  Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայից 520 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մերափի հրաբուխը մայիսի 11-ին 5.5 կիլոմետր բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել: Նուգրոհոյի խոսքով՝ հրաբխի ակտիվության կապակցությամբ հրաբխագիտության տեղական գործակալությունը բարձրացրել է վտանգի մակարդակը մինչեւ երկրորդ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ