News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆինանսական եւ տեխնիկական հարցերով հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, հավանաբար, տեղի կունենա այս տարվա երկրորդ կիսամյակում: Ժամկետների հարցը մայիսի 22-ին կայացած հանդիպմանը քննարկել են ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ու Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին:

Դիվանագետը շնորհավորել է Ատոմ Ջանջուղազյանին՝ ֆինանսների նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ նշելով, որ Գերմանիայի կառավարությունը պատրաստ է ոչ միայն պահպանել առկա տնտեսական կապերը, այլեւ քայլեր ձեռնարկել համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ:

Ատոմ Ջանջուղազյանը հայտնել է, որ Հայաստանի ֆինանսների նախարարությունը մտադիր է շարունակել իրականացնել օրակարգում առկա բոլոր ծրագրերը: Նախարարն ընդգծել է պետական ֆինանսների արդյունավետ կառավարման կարեւորությունը եւ նշել, որ այս հարցում մեծ ներդրում ունեն գործընկեր-պետություններն ու միջազգային ֆինանսական կառույցներն ինչպես ֆինանսական աջակցության, այնպես էլ մշակույթի եւ փորձի փոխանակման տեսանկյունից: 

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ընթացիկ համագործակցության այլ հարցերի եւ կարեւորել համագործակցության ընդլայնման հեռանկարները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ