News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի՝ Անկախ պետությունների համագործակցությունից (ԱՊՀ) դուրս գալը բացասաբար կանդրադառնա երկրի շարքային քաղաքացիների վրա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա նշել է, որ Կիեւը ԱՊՀ-ից դուրս գալը ներկայացնում է որպես Եվրամիության հետ ինտեգրման գործում առաջխաղացման միակ հնարավորություն, սակայն ԱՊՀ-ն չէր խանգարում այդ գործընթացին, հակառակը՝ ավելացնում էր Ուկրաինայի ներուժը:

Զախարովան նշել է, որ Ուկրաինայի իշխանությունների գործողությունները քաղաքականացված են, դրանք ուղղված են Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի հետ երկրի կապի լիարժեք խզմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ընդ որում, դիվանագետն ընդգծել է, որ վերջին չորս տարվա ընթացքում Ուկրաինան «ԱՊՀ մարմինների միասնական բյուջե ոչ մի կոպեկ չի ներդրել», ինչը զգալի ֆինանսական դժվարությունների է հանգեցրել է կազմակերպության աշխատանքում: Ընդհանուր առմամբ, Կիեւն ԱՊՀ-ին ավելի քան 300 միլիոն ռուբլի է պարտք:

Ինչ վերաբերում է ԱՊՀ-ից դուրս գալուն, ապա քաղաքակիրթ մոտեցման դեպքում գործընթացը կտեւի մոտ մեկ տարի:

Ուկրաինան պաշտոնապես դուրս է եկել ԱՊՀ պայմանագրերից

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ