News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի հանդուրժի Ռուսաստանի միջամտությունը Կոնգրեսի՜ աշնանը կայանալիք միջնաժամկետ ընտրություններին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, փոխանցում է AP-ն:

Նրա խոսքով՝ վարչակազմը «համապատասխան քայլեր» կձեռնարկի Ռուսաստանի կողմից միջնաժամկետ ընտրություններին միջամտության «շարունակական ջանքերին» հակազդելու համար: Պոմպեոն, սակայն, չի նշել, թե ինչ միջոցների մասին է խոսքը եւ ընդգծել է, որ մեծ աշխատանք է սպասվում Ռուսաստանի ջանքերը կանգնեցնելու համար:

Պոմպեոն նշել է, որ Միացյալ Նահանգներին դեռ չի հաջողվել «արդյունավետ կանխարգելում» հաստատել՝ նրանց (Ռուսաստանին) կանգնեցնելու համար: «Մենք չենք հանդուրժի Ռուսաստանի միջամտությունը 2018 թվականի ընտրություններին: Մենք համապատասխան քայլեր Ռուսաստանի ջանքերին հակազդելու համար»,- հայտարարել է Պոմպեոն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ