News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Երբ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջը լինի նոր կառավարության օրակարգում, այդ մասին հանրությունը կտեղեկացվի։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։

Մեկնաբանելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարավելու եւ Երեւանի քաղաքապետի պաշտոնին հավակնելու հնարավորությունը, Միրզոյանը պատասխանել է. «Ես չեմ շտապի հայտարարել  Երեւանի քաղաքապետի թեկնածուին։ Փոխարենը ես կասեմ, որ ազատ մրցակցությունը ողջունելի է, եւ ներքին ժողովրդավարությունը միշտ եղել է ՔՊ առաջնային սկզբունքներից եւ հենասյուներից մեկը»։

Ըստ փոխվարչապետի, իրենք կարող են ունենալ որեւէ պաշտոնի համար մի քանի հավակնորդ, ապա քննարկումներով հասնել մեկ թեկնածուի։ «Մենք ասե՞լ ենք հրաժարականի մասին։ Երբ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջը կլինի մեր օրակարգում, մենք հասարակությանն այդ մասին կտեղեկացնենք»,- նշել է նա։

Հարցին, թե ինչ մեխանիզմներով է ընտրվելու նոր քաղաքապետը, Միրզոյանը պատասխանել է. «Անկեղծ պատասխանեմ, հարցի իրավական մանրամասների մեջ խորամուխ չեմ եղել, բայց կարծում եմ՝ իրավաբանները ձեւակերպումը կգտնենք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ