News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսական նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի դուստրը թունավորումից հետո առաջին հարցազրույցն է տվել, հաղորդում է Reuters-ը:

Յուլիա Սկրիպալը, մասնավորապես, հայտարարել է, որ թունավորումից հետո 20 օր կոմայում է եղել:

 «Մեր բախտը շատ է բերել, որ այդ մահափորձից հետո մենք ողջ ենք մնացել: Բուժումը ինվազիվ էր, ցավոտ եւ շատ ծանր», —մեջբերում է նրա խոսքը Reuters-ը:

Յուլիան նշել է, որ այժմ օգնում է հորը խնամել: Նա հավելել է, որ հույս ունի հետագայում Ռուսաստան վերադառնալ:

 «Ոչ ոք չպետք է եւ չի կարող խոսել իմ եւ իմ հոր փոխարեն», - ասել է նա:

Յուլիա Սկրիպալը նշել է, որ ցնցված է իր եւ հոր դեմ նյարդակաթվածային նյութի կիրառման փաստից: Նա նշել է, որ զգացված է ՌԴ դեսպանատան առաջարկած օգնությունից, բայց չի ցանկանում օգտվել դրանից:

Reuters-ը հաղորդել է, որ Յուլիայի հետ բրիտանական ոստիկանության միջոցով է կապ հաստատել: Աղջիկը լրագրողների հետ Լոնդոնից է շփվել, նրա կոնկրետ գտնվելու վայրը նրանց հայտնի չի եղել: Նա հայտարարությունը ռուսերենով է արել, որից հետո տրամադրել է դրա ձեռագիր կրկնօրինակը՝ ռուսերենով եւ անգլերենով:

ԳՀՎ-ի նախկին սպա Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Յուլիան 2018 թվականի մարտին անգիտակից վիճակում հայտնաբերվել էին բրիտանական Սոլսբերի քաղաքում: Մեծ Բրիտանիան հայտարարել էր, որ Սկրիպալներին թունավորել էին ԽՍՀՄ-ում մշակված «Նովիչոկ» նյարդային թույնով:

Բրիտանական իշխանությունները թունավորման մեջ մեղադրել էին Ռուսաստանին եւ ավելի քան 20 ռուս դիվանագետների արտաքսել: Համանման միջոցներ ձեռնարկել էին նաեւ այլ արեւմտյան երկրներ: Ընդհանուր առմամբ նրանք արտաքսսել են 150 ռուս դիվանագիտական աշխատակիցների: Ռուսատանը հայտարարել է, որ կապ չունի թունավորման հետ եւ նույնպես արտաքսել օտարերկրացի դիվագանգետներին:

Բժիշկների հաղորդմամբ՝ Յուլիան գիտակցության էր եկել մարտի վերջին: Մայիսի 18-ին հայտնի դարձավ, որ նրա հորը հիվանդանոցից դուրս են գրել:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի՝ ԳՀՎ ռուս նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման տարելիցի առիթով...
ՌԴ դեսպանությունը Լոնդոնին Սկրիպալների ճակատագրի մասին 70 նոտա եւ նամակ է ուղարկել
Լոնդոնի այս վարքագիծը հակասում է «պետությունների միջեւ քաղաքակիրթ հարաբերությունների բոլոր կանոններին»․․․
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարը ռուս-բրիտանական հարաբերությունների վերականգնման հույս ունի
Ցանկացած պատերազմ միշտ խաղաղությամբ է ավարտվում…
Լոնդոնը գործընկերների հետ կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ռուսաստանի կառավարությունը պետք է իմանա, որ եթե այս կերպ արհամարհի միջազգային իրավունքի նորմերը, ապա հետեւանքներ կլինեն…
Պուտինը՝ Սկրիպալի գործի մասին․ Եկել են ինչ-որ մարդիկ, սկսել են թունավորել ինչ-որ անօթեւանների
Նա կրկին հերքել է այդ դեպքին Ռուսաստանի առնչությունը․․․
Պետրովի ու Բոշիրովի իրական անունները բացահայտած լրագրողը ստիպված է լքել Ռուսաստանը
Ներկայումս Կանեւը գտնվում է Մերձբալթիկայի երկրներից մեկում…
Ամենաշատ