Մայիսի 23-ին, ժամը 19:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երեւան քաղաքի Կիեւյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը եւ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հերթապահ բժիշկը:
Ժամը 22:40-ին փրկարարների, ոստիկանների եւ քաղաքացիների համատեղ ուժերով քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է: