News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) ընդլայնումը կարող է իրականացվել հետխորհրդային տարածքի երկրների հաշվին, սակայն Ռուսաստանը չի կարող որեւէ մեկին իր կամքին հակառակ ստիպել միանալ կառույցին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը, ով մասնակցում է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Այո, սա դեռ «հնգյակն» է (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Հայաստան եւ Ղրղզստան): Այն կարող է ընդլայնվել: Հավանաբար, պոտենցիալ ընդլայնումը կարող է տեղի ունենալ հետխորհրդային տարածքի գործընկերների հաշվին, որոնք Խորհրդային Միությունում մեկ պետության կազմում էին»,- ասել է բարձրաստիճան դիվանագետը:

Ընդ որում, նրա խոսքով, կան փոխգործակցության նաեւ այլ ձեւեր: «Ազատ առեւտրի գոտիներ, առեւտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրեր: Յուրաքանչյուրը հաշվարկում է իր օգուտները եւ, իհարկե, Ռուսաստանը չէ, որ պետք է որոշի, թե ով կմտնի ԵՏՄ, քանի որ սա հավասարազոր պետությունների միություն է, որոնք կոլեկտիվ կերպով կորոշեն, թե ում ընդունել այս կարգով, իսկ ում՝ մեկ այլ»,- նշել է Պանկինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ