News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Միջուկային գործարքից Իրանի դուրս գալը կամ նրան դուրս գալ ստիպելը կհանգեցնի նրան, որ ոչ ոք չի հասկանա, թե ինչով է այդ երկիրը զբաղվում միջուկային ոլորտում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Արդյո՞ք Իսրայելի համար ավելի լավ կլինի, եթե Իրանը դուրս գա այս գործարքից կամ եթե նրան ստիպեն անել դա: Այդ դեպքում Իրանի միջուկային գործունեությունն ընդհանրապես անհասկանալի կլինի որեւէ մեկի համար: Մենք չենք իմանա, թե ինչ է տեղի ունենում այնտեղ, ինչ ռիսկեր կառաջանան»,- ասել է Պուտինը Սանկտ Պետերպուրգի Միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ:

«Մենք դեռ չենք կարողանում լուծել խնդիրները Հյուսիսային Կորեայի հետ: Այնտեղ խնդիրները շատ են, եւ ոչինչ կարգավորված չէ: Մի՞թե մենք նույն դասի երկրորդ խնդիրն ենք ուզում, գուցե անգամ՝ ավելի մեծ դասի՝ հաշվի առնելով տարածաշրջանի պայթունավտանգությունը, որի մասին մենք խոսում ենք: Հավանաբար՝ ոչ»,- հավելել է Պուտինը:

Պուտինը նշել է, որ չի համարում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարտվել է՝ դուրս գալով իրանական միջուկային համաձայնագրից, «գուցե ներքաղաքական առումով նա հաղթել է, սակայն եթե գործարքը կործանեն, շատերը կպարտվեն»: Նա հիշեցրել է, որ ՄԱԳԱՏԷ-ն հաստատել էր, որ Իրանը կատարում է իր պարտավորությունները: «Ինչի՞ համար նրանք պետք է պատժվեն: Ես դա չեմ հասկանում»,- ասել է Պուտինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԷՄԳ-ի ղեկավարը դժգոհ է Իրանի և իր կազմակերպության միջև համագործակցության մակարդակից
Հունվարին Գրոսսին զգուշացրել էր, որ Իրանը բավականաչափ բարձր հարստացված ուրան է կուտակել մի քանի...
Մակրոնը և Սի Ցզինպինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին. լրատվամիջոց
Չինաստանը և Ֆրանսիան հաստատում են, որ ջանքեր կգործադրեն իրանական միջուկային խնդրի քաղաքական...
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
Ամենաշատ