News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ փակցված «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» պաստառները հանելու որոշում է կայացվել: Այդ մասին հայտնել է սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Այս կապակցությամբ երկու բան կցանկանայի նշել: Նախ, մեզ համար անընդունելի է քաղաքացու հետ այս որակի շփումը, նոր Հայաստանում քաղաքացին գերագույն արժեք է, որին հարկավոր է վերաբերվել մեծագույն հարգանքով, եթե նույնիսկ խոսքը միայն պաստառի մասին է: Քաղաքացու հետ այսօրինակ հրամայական ու կոշտ տոնն այլեւս մերժվելու է նոր Հայաստանի իշխանությունների կողմից:

Իսկ ինչ վերաբերում է Արցախին աջակցելու հարցին, ապա եկեք հստակ արձանագրենք, որ հայ ժողովուրդն արել է, անում է եւ մշտապես անելու է Արցախի համար՝ անկախ պաստառներից»,- ասել է նախարարը։

Տպել
Ամենաշատ