News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ԱՄՆ-ի քաղաքացի Ջոշուա Հոլտին, որը նախկինում Վենեսուելայի իշխանությունների կողմից բանտից ազատ էր արձակվել, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես նաեւ մի խումբ օրենսդիրներ ընդունել են Սպիտակ տան Օվալաձեւ աշխատասենկայում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Միջոցառումը հեռարձակել են ամերիկյան հեռուստաալիքները:

Թրամփը շնորհակալություն է հայտնել Պետդեպարտամենտին կատարած աշխատանքների համար, ինչպես նաեւ հատուկ շնորհակալություն հայտնել սենատորներ Օրրին Հեչթին (Հանրապետական, Յուտա նահանգ) եւ Բոբ Քորկերին (Հանրապետական, Թեննեսի նահանգ), որը անցյալ ուրբաթ հանդիպել էր Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ:

Վենեսուելայից ժամանած ամերկացին միայն ասել է, որ անչափ շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր մասնակցություն են ունեցել իր ազատմանը:

Սենատոր Հեթչը կատակել է, թե նրան ազատելու ահռելի ջանքերից հետո, նա «ուղղակի պարտավոր է լավ կյանք ապրել»: Հոլթը 2016-ին ժամանել էր Վենեսուելա իր սիրելի հետ ամուսնանալու նպատակով, սակայն որոշ ժամանակ անց կալանավորվել էր,երբ իրավապահները նրանը տանը ստուգում անցկացնելով  ԱԿ-47 հրացան եւ ինքնաշեն նռնակ էին հայտնաբերել: Այդ ժամանակվանից նա բանտարկված էր:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ