News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բուքերյան մրցանակի հատուկ ժյուրին ընտրել է այն լավագույն հեղինակներին, որոնք այս պարգեւին արժանացել են մրցանակի ստեղծման օրվանից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Toronto Star-ին:

Վերջնական ցուցակում ընդգրկվել է 5 գիրք. 1969 թվականից սկսած, երբ շնորհվել է առաջին Բուքերը, ամեն մի տասնամյակից մեկ հաղթղ: Նրանց շարքում են կանադացի Մայքլ Օնտաջի  «Անգլիացի հիվանդ» (1992 թվականի մրցանակ) գիրքը, բրիտանուհի Հիլարի Մենթելի «Գայլերի սրահ» (2009, 2012) եւ նրա հայրենակցուհի Պենելոպա Լայվլի «Լուսնային վագր»-ը (1987), ամերիկացի Ջորջ Սոնդերսի  «Լինքոլնը բարդոյում» (2017) եւ հնդիկ Վիդիադխարա Նայպոլի «Ազատ պետություն» (1971) գրքերը:

Հաղթողը կորոշվի բաց քվեարկությամբ: Արդյունքները կհայտարարվեն հունիսի 8-ին:

Մինչեւ 2014 թվականը 50 հազար սթերլինգ մրցանակին կարող էին արժանանալ Բրիտանիայի, Իռլանդիայի եւ Բրիտանական համագործակցության երկրները: Այժմ պարգեւին կարող են հավակնել ցանկցած երկրի գրողները այն պայմանով, որ վեպը գրված լինի անգլերենով եւ մրցանակի շնորհման տարում գիրքը Բրիտանիայում հրատարակված լինի պաշտոնական հրատարակողի կողմից:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ