News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Օրինաց երկիրը» Հանրապետականի պոչն է, նրա հետ ինչպես ուզում, վարվում են, նրա նախարներին հանում են, դնում են։ Հունվարի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց փորձագետ Կարեն Քոչարյանը։

«ՕԵԿ-ը յա եղած, յա չեղած, Հանրապետականի վերջին ցիստերն է»,- շարունակեց Քոչարյանը։

Անդրադառնալով ՀՅԴ-ին, նա նկատեց, որ քաղաքական այս ուժը միշտ հնարավորություն ունի անցնել խորհրդարան։ «Անցնելու հնարավորություն միշտ էլ կա՝ ուղղակի դա կախված է նրանից, թե ընտրություններին նախորդող վերջին 1,5 տարում ինչ դիրքորոշում է ցուցաբերում ՀՅԴ-ն։ Իրականում նա իրեն ցույց  է տալիս որպես ընդդիմադիր ուժ։ Ինչ էլ, սակայն, լինի, ՀՅԴ առայժմ ունի իր փոքր, բայց կայուն ընտրազանգվածը»,- ասաց նա։

Ասուլիսին ներկա մյուս բանախոս, քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանն էլ նկատեց, որ ՀՅԴ-ի կայուն ընտրազանգվածը գնալով պակասում է։ «2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդ ուժն ստացավ 170 հազար ձայն, մեկ տարի անց՝ նախագահական ընտրություններին մասնակցելուց Վահան Հովհաննիսյանը հավաքեց 90 հազար ձայն, 2009-ի ավագանու ընտրությունների ժամանակ՝ ՀՅԴ թեկնածուն ստացավ 18 հազար ձայն՝ ի դեպ, Տիգրան Կարապետյանից ընդամենը 10 հազար ձայնով ավել։ Սա ցույց  է տալիս, որ Դաշնակցությունը կայուն կերպով կորցնում է իր ընտրազանգվածը, այնտեղ լճացում է տեղի ունենում, իսկ պարտություններից դասեր չեն քաղվում։ Եվրոպական արժեքների մասին խոսող ՀՅԴ առաջնորդներն այս ամենից հետո պետք է որ հեռացած լինեին, ինչը, սակայն, չենք տեսնում։ Իրականում նրանք պետք է գնան»,- ամփոփեց քաղաքական տեխնոլոգը՝ ավելանելով, որ ՀՅԴ-ն հնարավորություն ունի «առողջանալու», եթե իրապես զբաղվի Հայ Դատով եւ փոխի ղեկավար կազմը։ 

Նշենք, որ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կանցկացվեն 2012 թվականին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել
Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր...
«Իրավունք». Ի՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով
«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ...
Ամենաշատ