News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կարծում եմ՝ մարդիկ կան, որ ուզում են աընդհատ կոնֆլիկտային վիճակը շարունակվի, բայց ամեն ինչ կլինի ԿԳ նախարարության վերահսկողության տակ: Այս մասին, այսօր՝ մայիսի 27-ին, Լոռու մարզում ՍՄԱՐԹ կրթական կենտրոնի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով փաստին, որ չնայած Շիրակի պետական համալսարանի ռեկտորը հրաժարական է տվել, սակայն կոնֆլիկտային իրավիճակը շարունակվում է:

Ինչ վերաբերում է Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղին, նախարարը նշեց, որ բոհի ղեկավարի հետ պայմանավորվել են, որ առաջիկա 10 օրերի ընթացքում Գյումրիի մասնաճյուղի հարցը պետք է լուծվի. «Եթե չլուծվի, ես ավելի լրջորեն կզբաղվեմ այդ հարցով: Ես խնդիրների մեջ այնքան էլ չեմ խորացել, որովհետեւ դա յուրաքանչյուր բուհի ներքին խնդիրն է, բայց եթե այդ խնդիրները սկսում են բնականոն ուսումնական պրոցեսը խաթարել, նախարարությունը պետք է միջամտի: Որքան հասկանում եմ՝ այդ խնդիրները լուծում չեն ստանում եւ հաջորդ շաբաթ նորից կայցելեմ Գյումրի»:

Արայիկ Հարությունյանը նկատեց, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել եւ յուրաքանչյուր ոք բարձրացնում է այն խնդիրները, որոնք 25 տարի չի կարողացել բարձրացնել. «Դրա արդյունքում առաջանում են կոնֆլիկտներ, անհանգիստ իրավիճակներ: Ես, իհարկե, կոչ եմ արել, որ չփորձեն այդ ձեւով հարցեր լուծեն, այլ ԿԳՆ-ի միջնորդությամբ, ԿԳՆ-ի հետ համագործակցությամբ լուծեն: Շատ արտառոց վիճակներ չկան, բայց որտեղ տեսնենք նախարարության միջամտության կարիքը կա, դա կլինի»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Շիրակի պետհամալսարանում բողոքի ակցիաներ էին տեղի ունենում, որի մասնակիցները պահանջում են ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը: Ցույցին մասնակցում են ռեկտորի հրամանով բուհից հեռացված դասախոսններ Գագիկ Համբարյանը, Հովհաննես Խորիկյանը, Վարդեւան Գրիգորյանի կողմնակիցներ, ուսանողներ:

Նշենք, որ օրեր առաջ ռեկտորի հրամանով աշխատանքից ազատվել է նաեւ բուհի պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, ով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն է:

Ի վերջո, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը այցելեց բուհ, որի ժամանակ ռեկտորը հրաժարական տվեց, իսկ պաշտոնակատար դարձավ ռեկտորի տեղակալը: Նշանակվել են բուհի խորհրդի ընտրություններ: 

Լուծումը գտնվել է. Շիրակի պետհամալսարանի ռեկտորը հրաժարական է տվել. ԿԳ նախարար

Տպել
Ամենաշատ