News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ակտիվիստ Տիգրան Մազմանյանի փաստաբանը բողոքարկելու  է, որպեսզի  Մազմանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի:

 NEWS.am-ի հետ զրույցում պաշտպան Արա Ղարագյոզյանը նշեց, որ  ինքը բողոքարկել է նաեւ Տիգրան Մազմանյանի կալանավորման որոշումը:

«Հետագայում քննարկելու ենք եւ հասնելու ենք նրան, որ Տիգրան Մազմանյանի նկատմամբ քրեկանա հետապնդումը  դադարեցվի, գործը կարճվի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Տիգրան Մազշմանյանը կալանավորվել էր, այնուհետեւ իշխանության փոփոխությունից հետո ազատ էր արձակվել: Քրեական գործը դեռ չի կասեցվել:

Ակտիվիստին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օրի 225-րդ հոդվածի 2 մասով։ Նրան սպառնում է ազատազրկում` երեքից ութ տարի ժամկետով։ Մազմանյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը ապօրինի է որակել այդ որոշումը։

Նշենք, որ Տիգրան Մազմանյանը եւ 16-ամյա Էրիկ Խաչատրյանը կասկածվում էին Հանրային ռադիոյի շենքի մոտ անկարգություններին մասնակցելու մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ է հարուցվել:

Ըստ քրեական գործի նյութերի` 2018թ.-ի ապրիլի 14-ին ժամը 15:00-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքի մասնակիցների հետ, խախտելով Երեւան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 5 հասցեում գտնվող Հայաստանի հանրային ռադիո ՓԲԸ-ի վարչական շենք մուտք գործելու հատուկ անցագրային ռեժիմը, ապօրինի մուտք են գործել հիշյալ շենք, ապա՝ հարձակվել ու հաղթահարել են շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողների դիմադրությունը: Այնուհետեւ անօրինական հավաքի մասնակիցները, շարունակելով չենթարկվել ոստիկանության ծառայողների եւ հանրային ռադիոյի աշխատակիցների օրինական պահանջներին, կոտրել են եթերային ստուդիա տանող մուտքի դուռը, մտել ուղիղ եթերի տաղավար՝ պահանջելով ուղիղ եթերի տրամադրում, ինչի հետեւանքով տեւական ժամանակով խախտվել է հանրային ռադիոյի բնականոն աշխատանքը, վտանգվել հասարակական անվտանգությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ