News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի Լոռու մարզում SMART ուսումնական կենտրոնի ստեղծման մասին որոշումն ամերիկահայ գործարար եւ բարերար, «Հայաստանի մանուկների հիմնադրամի» (COAF) հիմնադիր Կարո Արմենը կայացրել էր անմիջապես, երբ տեսել էր տեղի անտառային տեսարանները եւ լեռնաշղթաները: Հենց այստեղ՝ Դեբետ գետից քիչ հեռու գտնվող կենտրոնում, մոտակա գյուղերի երեխաները, ինչպես նաեւ մեծահասակները, կարող են գործնական գիտելիքներ եւ հմտություններ ձեռք բերել՝ տեղում, առանց հարազատ վայրերը լքելու աշխատանք գտնելու համար:

«Դեռ 14 տարի առաջ, երբ մենք նոր էինք սկսել աշխատել Հայաստանի Արմավիրի մարզում, պարզ դարձավ, որ երկրի գյուղերում բազմաթիվ տաղանդավոր մարդիկ են ապրում: Մենք որոշեցինք, որ SMART կրթական ծրագիրը պետք է իրականացվի Հայաստանի բոլոր գյուղերում, այն արդեն հասանելի է 100 հազար երեխաների համար»,- SMART ուսումնական կենտրոնի պաշտոնական բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Կարո Արմենը:

Գործարարը հավաստիացրեց, որ մտադիր է նմանատիպ կենտրոններ բացել նաեւ հայկական այլ համայնքներում: «Գաղտնիք է, թե որտեղ է լինելու հաջորդը, սակայն մենք մտադիր ենք նման համալիրներ ստեղծել Հայաստանի բոլոր 10 մարզերում», - ասաց նա:

Բացման արարողության ընթացքում COAF SMART կենտրոնի օպերացիոն տնօրեն Քրիստ Մարուքյանը նշեց, որ ուսումնական հաստատությունը գյուղերի երեխաներին եւ մեծահասակներին առաջարկում է ոչ ֆորմալ ուսուցման տարբերակ. այստեղ դասերն անցկացվում են խաղերի, ազատ վարժությունների միջոցով՝ ուսանողների անմիջական մասնակցությամբ եւ ինքնակազմակերպմամբ:

«Կենտրոնը հագեցած է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով` տարբեր տեսակի կրթական միջոցառումների, սեմինարների, ֆիլմերի, շնորհանդեսների եւ քննարկումների անցկացման համար»,- ասաց Մարուքյանը:

Համալիրում առարկաների համար առանձին կաբինետներ կան, մասնավորապես՝ համակարգչային դասընթացների, ծրագրավորման դասընթացների, ռոբոտաշինության, օտար լեզուների, արվեստի եւ արհեստների կաբինետներ: Հատուկ տարածքներ են հատկացված մեծահասակների գյուղատնտեսական կրթության համար, ներառյալ՝ ջերմոցային տնտեսությունների, հողագործության եւ այլն: Գործու են նաեւ անհատական ուսուցման սենյակներ, պարի եւ ձայնագրման ստուդիաներ: Կենտրոնը կարող է օրական 500 ուսանող ընդունել:

Հատուկ ուշադրություն կդարձվի անգլերենի դասերին: Անգլերենի ուսուցիչը՝ Կարոյի որդի Արմեն Սեմ Արմենը պատմեց, որ այստեղ երեխաները ոչ թե ուղղակի անգլերեն են սովորում, այլ սովորում են մտածել եւ ստեղծել այդ լեզվով: Ընդհանուր առմամբ, այստեղ հաճախող ուսանողները հնարավորություն ունեն զարգանալ սեփական տաղանդների, ինքնարտահայտման եւ ստեղծագործական աշխատանքների հաշվին: Օրինակ, ձայնագրման ստուդիայում կարող են ձայնագրել իրենց սեփական երգերը, ինչպես նաեւ՝ սեփական կյանքից կամ մեծահասակներից լսած պատմությունները, տեղի ավանդությունները եւ շատ այլ բաներ: Կենտրոնում պատրաստման, վերապատրաստման դասընթացները, վարպետության դասեը գյուղերի բնակիչներին կդասավանդեն ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանցի մասնագետները:

Հաշվի առնելով ուսումնական կենտրոնի գտնվելու վայրի դժվարամատչելիությունը՝ տրանսպորտի հարցը սովորողների համար եւս լուծվում է COAF հաշվին. մինչեւ 2018 թվականի վերջ COAF-ը տրանսպորտով կապահովի հինգ գյուղերից երեխաների համար (Դեբեդ Դսեղ, Ձորագյուղ, Չկալով, Եղեգնուտ), իսկ ապագայում նաեւ՝ 13 գյուղերի համար, որոնք գտնվում են COAF-ից 30 կմ հեռավորության վրա: Համալիրը նաեւ հյուրանոցային տուն ունի, որը կհյուրընկալի հրավիրված օտարերկրյա փորձագետներին եւ դոնորներին:

Բացման արարողությանը ներկա էին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

Կենտրոնը ստեղծվել է ամերիկահայ գործարար եւ բարերար Կարո Արմենի կողմից հիմնադրված «Հայաստանի մանուկների հիմնադրամի» (COAF) հաշվին: Կենտրոնի ստեղծման մեջ ավելի քան 5 մլն դոլար է ներդրվել: Ծրագրի դոնորներն են հայկական սփյուռքի ներկայացուցիչները եւ օտարերկրյա քաղաքացիները: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Ամենաշատ