News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ոստիկանություն-հասարակություն հարաբերություններում կար որոշակի հեռավորություն, անդունդ. մենք կփորձենք այդ անդունդը լցնել: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ոստիկանապետ Վալերի Օսիսպյանը:

Նրա խոսքով, որ հասարակություն-ոստիկանություն հարաբերությունները պետք է էլ ավելի բարձր մակարդակի լինեն. «կաշխատենք, որ հասարակությունը դժգոհ չլինի ոստիկանությունից, դա շատ կարեւոր է»:

Ոստիկանապետը նշեց, որ բարեփոխումներ ոստիկանությունում միշտ էլ եղել են, երեկ, այսօր եւ վաղն էլ կլինեն. «Զգալի աշխատանքներ ունենք արած, բայց վերջին ժամանակաշրջանը ցույց է տվել, որ դա դեռ թերի է, պետք է զարգացնենք: Պետք է վերացնենք այն երեւույթները, որոնք ստվեր են գցում ոստիկանություն-հասարակություն հարաբերությունների վրա: Կոռուպցիայի մասով մենք որդեգրել ենք իսպառ վերացնել այն: Կոռուպցիան պետք է տեղ չունենա որեւէ ոլորտում, համարենք, որ այն չար երազում է եղել»,- ընդգծեց Վալերի Օսիպյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ