News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը պետք է ապացուցի, որ ունակ է իրականացնել Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը՝ նույնիսկ դրանից դուրս գալու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Բելգիայի ԱԳ նախարար Դիդյե Ռեյնդերսը՝ Բրյուսելում ԵՄ Խորհրդի նիստին ժամանելուց հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Եթե ցանկանում ենք առաջ գնալ, անչափ կարեւոր է ապացուցել, որ ունակ ենք համաձայնագիրն իրականացնել»,- ասել է նա՝ նշելով, որ ԵՄ-ն ներկայումս ձգտում է Իրանի հետ աշխատել գործարքը պահպանելու համար:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել էր  Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Վաշինգթոնի դուրս գալու մասին, որից հետո Եվրամիությունը գործարքի բոլոր մասնակիցներին դրա հետագա իրականացման կոչ է արել: Ինչպես հայտարարել էր Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ԵՄ-ն պետք է Թեհրանին երաշխավորի ԳՀՀԾ-ով իր շահերի պահպանումը, որպեսզի համաձայնագիրը ուժի մեջ մնա: Ըստ որում՝ Իրանը հաստատել է ԳՀՀԾ-ից դուրս չգալու եւ իր պարտավորությունները կատարելու պատրաստակամությունը: ՌԴ ԱԳՆ-ից նշել էին, որ Մոսկվան հիասթափված է Վաշինգթոնի քայլից եւ Թրամփի որոշումը Իրանի հետ քաղաքական հաշիվները մաքրելու վարագույր է անվանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ