News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանը գինու արտադրության բնօրրանն է կամ բնօրրաններից մեկը: Հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Բաբել Ավետիսյանը:

«Այն, ինչ ունենք, միանշանակ թույլ  է տալիս հայտարարելու, որ Հայաստանն, ի թիվս իր շրջակա այլ  տարածքների, խաղողի ընտելացման, մշակման, գինու արտադրության հնագույն օջախներից մեկն է, կամ օջախն է: Դա մենք գիտեինք նախկինում, սակայն հիմա փաստերով ենք հայտարարում»,-ասաց Ավետիսյանը ` անդրադառնալով Արենի քարանձավում հայտնաբերված գինեգործարանին:

«Անալիզների արդյունքների հիման վրա, մենք այսօր կարող են վստահորեն հայտարարել, որ Արենիում պեղածը 99 տոկոսով գինու արտադրության համալիր է»,- նշեց ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրենը:

Նա ասաց, որ Արենիի քարանձավում հայտնաբերված գինու արտադրության համալիրը եզակի է նաեւ օրգանական մնացորդների պահպանվածության առումով:

«Այս եզակիությունը մեզ բացառիկ հնարավորություն է տվել պեղել այնպիսի մնացորդներ, որոնց ուսումնասիրությունը բոլորովին նոր տվյալներ է տալու գիտությանը»,-ասաց Բաբել Ավետիսյանը` հավելելով, որ գինեգործարանի հայտնաբերված մնացորդները թույլ են տալիս  մ.թ.ա 4-5 հազարամյակի հնագույն հասարկությունների մասին ավելի շատ իմանալ, քան կարելի էր:

Արեննի քարանձավում ուսումնասիրություններ իրականացրած հայ-ամերիկյան-իռլանդական համատեղ արշավախմբի ղեկավար Բորիս Գասպարյանն էլ իր հերթին նշեց, որ տարածաշրջանում եւ աշխարհում դեռես չի հայտնաբերվել այսքան հին գինու արտադրության համալիր, որը կունենար  6000 տարվա վաղեմություն:

Մասնագետները նշեցին, որ Արենիի քարանձավից հնարավոր է լինեն նոր սենսացիոն հայտնագործություններ, իսկ պեղումների ավարտից հետո քարանձավում թանգարան կբացվի:

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ