News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կիեւի գործողություններում երբեմն սթափ դատողությունը եւ սեփական քաղաքացիների մասին մտահոգությունը դառնում են ռուսատյացության ուղղության պատանդը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ԱՊՀ-ից դուրս գալու Ուկրաինայի իշխանությունների որոշումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ուկրաինայի ինքնիշխան իրավունքն է որոշել ինչ կազմակերպությունների անդամակցել: Ուկրաինան պետք է որոշում ընդունի, թե ԱՊՀ վերաբերյալ իր այս կամ այն քայլը սեփական քաղաքացիների վրա դրական, թե բացասական ազդեցություն կունենա: Այս հարցում մենք ոչինչ չենք կարող անել»,- հայտարարել է նա Մինսկում կայացած ճեպազրույցում:

«Մեր ուկրաինացի հարեւանների գործողություններում երբեմն սթափ դատողությունը եւ սեփական քաղաքացիների մասին մտահոգությունը դառնում են ռուսատյացության ուղղության պատանդը»,- դժգոհել է Լավրովը:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կառավարությանը հանձնարարել էր սկսել ԱՊՀ հիմնադիր մարմիններից Ուկրաինայի պաշտոնապես դուրս գալու ընթացակարգը եւ «վերջնականապես փակել» Մինսկում համապատասխան ինստիտուտներին առընթեր ուկրաինական ներկայացուցչությունը: Միաժամանակ Գերագույն ռադայում երկրի նախագահի ներկայացուցիչ Իրինա Լուցենկոն հայտարարել էր, որ Կիեւը մտադիր չէ չեղյալ հայտարարել համաձայնագրերը, որոնք վերաբերում են տարանցմանը, դիպլոմների ճանաչմանը եւ աշխատանքի տեղավորմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ