News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) պատրաստ է աջակցել Լիբիայում մինչեւ այս տարվա վերջըընտրությունների անցկացմանը: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը Փարիզում կայացած միջլիբիական կարգավորման հարցով համաժողովի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«ԱՊԼ-ն պատրաստ կլինի աջակցել եւ վերահսկել ընտրությունները, եթե Լիբիայի կուսակցությունները համաձայնության գան տարվա վերջին դրանք անցկացնելու վերաբերյալ եւ պայմանով, որ անհրաժեշտ քաղաքական եւ իրավական պայմաններ ստեղծվեն եւ ապահովվի անվտանգությունը»,- ասել է Աբուլ Գեյթը, որի հայտարարությունները տարածել է կազմակերպության մամուլի ծառայությունը:  Միեւնույն ժամանակ, ԱՊԼ-ի գլխավոր քարտուղարի խոսքով, կազմակերպությունում որեւէ խնդիր չեն տեսնում, եթե ընտրությունները հետաձգվեն մինչեւ 2019 թվականի սկիզբ:

Աբուլ Գեյթը հավելել է, որ ԱՊԼ-ն պատրաստ է աշխատել Լիբիայի ներսում հակառակորդների դիրքերի մոտեցմանն այն մասով, որը վերաբերում է  քվեարկության անցկացմանը, ինչպես նաեւ խթանել դրանց արդյունքների ճանաչմանը՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային մակարդակով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փարիզում կայացած բանակցություններում Լիբիայի ճգնաժամի կողմերը պայմանավորվել են երկրում ընտրություններն անցկացնել դեկտեմբերի 10-ին, իսկ մինչեւ սեպտեմբերի 16-ը սահմանադրական հիմք նախապատրաստել դրանց համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ