News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Անելիք բանկ» ՓԲԸ-ն մայիսի 30-ին հայտարարել էր ռեբրենդինգի մասին եւ ներկայացրել իր նոր ապրանքանիշը: Այսուհետեւ բանկը կկոչվի IDBank: Իրադարձությանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ բանկի Խորհրդի նախագահ Վարդան Դիլանյանը նշեց, որ ամբողջական ռեբրենդինգ անցկացնելու որոշումն ընդունվել է բանկի նոր մեծամասնական բաժնետիրոջ գալու հետ կապված (ֆոտոռեպորտաժ):

Նա հիշեցրեց, որ մինչ այդ բանկը բազմիցս հայտարարել է, որ բարեփոխման եւ արդիականացման ծրագիր է գործարկելու, որը պետք է առնչվի ինչպես հաճախորդների բազայի հետ աշխատանքին, այնպես էլ բանկի ներքին վերափոխմանը եւ նրա տեխնոլոգիականության բարձրացմանը:

«Մենք բաժնետերերի աջակցությամբ բանկի կոլեկտիվի հետ մեծ, քրտնաջան աշախատանք ենք իրականացրել: Մենք ներգրավել ենք միջազգային լավագույն փորձագետներին, որպեսզի ճիշտ որոշումներ ընդունելու համար գիտելիքների, բանիմացության բավարար ծավալ ստանանք: Հիմա պատրաստ ենք մեր բարեփոխված ռազմավարությամբ առաջ շարժվել»,- նշեց Վարդան Դիլանյանը:

Նրա խոսքով՝ բանկի նոր վիզուալ կերպարը եւ նրա վերանվանումը խորհրդանշում են աշխատանքի նոր փիլիսոփայությունը, նոր տեսլականը եւ արժեքները: Բանկի կոլեկտիվի, բաժնետերերի, մենեջմենթի առաջ բարդ խնդիր է դրված՝ աշխատանքի մեջ հաջողությամբ ներդնել մշակված ծրագրերն ու ռազմավարությունները:

«Մեր փորձը, Հայաստանում ուժեղացված կապիտալի կայուն բազան, բանկի բանիմաց թիմը եւ գիտելիքները մեզ վստահություն են հաղորդում, որ մենք այդ խնդիրը կհաղթահարենք: Մենք ցանկանում ենք դառնալ տեխնոլոգիական, ինովացիոն բանկ, որտեղ բարձր տեխնոլոգիականությամբ կհամադրվեն հաճախորդի եւ նրա անհատական կարիքների հանդեպ ուշադրությունը: Սպասարկման որակի բարձրացման հարցերի հետ մեկտեղ, մենք զարգացնում ենք մեր բիզնեսի խորը դիգիտալիզացիայի (digitalization) ծրագիրը՝ հաճախորդների աշխատանքի, մեր ներքին գործընթացների տեսանկյունից»,- նշեց բանկի Խորհրդի նախագահը՝ հավաստիացնելով, որ 2018 թվականի ընթացքում արդեն IDBank-ը հետաքրքիր նորույթներ կթողարկի, որոնք կնվաճեն իրենց զանգվածային հաճախորդին:

«Լինելով Հայաստանում գրանցված առաջին բանկերից մեկը եւ ունենալով աշխատանքի բազմամյա փորձ՝ մեզ հաջողվել է գրավել մեծ թվով հաճախորդների եւ վստահություն նվաճել, ինչը պարտավորեցնում է: «Նոր ապրանքանիշի՝ IDBank-ի ստեղծումը եւ նրա ռազմավարությունը ուղղված են այդ վստահության ամրապնդմանն ու ընդլայնմանը: Բարդ, սակայն անհրաժեշտ եւ դրական փոփոխությունների արդյունքում այս ժամանակահատվածում բանկը նոր ֆինանսական եւ ոչ ֆինանսական ձեռքբերումներ է գրանցել»,- իր կողմից նշեց բանկի ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելիքյանը:

Նրա խոսքով՝ վերջին 4 տարում բանկը շահույթի եւ շահութաբերության աճի բարձր տեմպեր է գրանցել: Մասնավորապես՝ 2017 թվականին բանկի զուտ շահույթը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ աճել է 70 տոկոսով: 2018 թվականի առաջին եռամսյակում բանկի զուտ շահույթը աճել է 1,5 մլրդ դրամով: «Այս ցուցանիշները բանկի համար աննախադեպ են»,- նշեց ֆինանսական տնօրենը: Բանկն առաջին եռամսյակում ապահովել է վարկային պորտֆելի 15 տոկոսով աճ՝ զուգահեռ պահպանելով կապիտալի համարժեքության եւ լիկվիդայնության բարձր ցուցանիշները, ինչը վկայում է բանկի կայունության մասին:

«Շեշտադրում կատարելով անհատական մոտեցման վրա՝ IDBank-ի հաճախորդներն արդեն կարող են օգտվել Private banking-ի ծառայությունից: Սա նշանակում է, որ բանկի հաճախորդները սպասարկվում են առանձին սրահում, խորհրդակցում են պրոֆեսիոնալ անհատական մենեջերների հետ եւ կարող են օգտվել հատուկ իրենց համար մշակված անհատական արտադրանքից: Սակայն ամենակարեւոր փոփոխություններն ու ծրագրերը դեռեւս առջեւում են: Մեր գերակա նպատակն է շուկային ինովացիոն արդիական արտադրանքի տրամադրումը, բարձրակարգ անհատական սպասարկման ապահովումը»,- նշեց Ռուբեն Մելիքյանը:

Հայաստանի Կենտրոնական բանկի Խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանն, իր հերթին, նշեց, որ «Անելիք» բանկը իր բազմամյա գործունեության շնորհիվ դարձել է  կայացած ունիվերսալ ֆինանսական հաստատություն՝ ձեւավորված կայուն հաճախորդների բազայով, որի գրավականն է տրամադրվող ֆինանսական ծառայությունների լայն տեսականին:

«Հայաստանի վարկային շուկայում «Անելիք» բանկը մշտապես ակտիվ է եղել, ինչով նպաստել է Հայաստանի տնտեսության իրական հատվածի զարգացմանը: Բանկի բաժնետիրական կազմի փոփոխությամբ բարեփոխումների արդյունքում բանկը զգալիորեն բարելավել է իր՝ ինչպես քանակական, այնպես էլ որակական ցուցանիշները: Բանկի ակտիվությունը եւ նրա զարգացման հեռանկարայնությունը թույլ են տալիս ակնկալելու, որ արդեն IDBank-ի հաջողությունները շարունակական կլինեն, եւ բանկը կնպաստի տնտեսության մեջ ֆինանսական միջնորդության խորացմանը»,- նշեց նա:

Մարքեթինգի եւ հանրության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Տաթեւիկ Հովհաննիսյանը նշեց, որ բանկի նոր անվանումը եւ ապրանքանիշը պատահաբար չեն ընտրվել՝ ապրանքանիշի հիմքը կազմում են երեք եռանկյունաձեւ թեք մատնահետքերի պատկերը, որը խորհրդանշում է մարդու անհատականությունը եւ ընդգծում յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ բանկի անհատական մոտեցումը: Մակնիշում պարունակվող 3 գույնը՝ սպիտակ, մոխրագույն եւ նարնջագույն, խորհրդանշում են համապատասխանաբար՝ համակարգի հրապարակայնությունը եւ թափանցիկությունը, անհատականությունը եւ ինովացիաները, առաջընթացը, երիտասարդությունը եւ նոր մոտեցումները:

«Անելիք» բանկը Հայաստանի շուկայում գործում է 1990 թվականի հոկտեմբերից: Բանկի նոր բաժնետիրոջ՝ ի դեմս կիպրոսյան FISTOCO LTD ընկերության (Վարդան Դիլանյան) գալով՝ 59,68 տոկոս բաժնեմաս մասնակցությամբ, նախկին 100 տոկոսի բաժնետեր լիբանանյան CreditBank S.A.L բանկի (Թարեք Յ. Խալիֆե) բաժնեմասը կրճատվել է մինչեւ 40,32 տոկոս: Բանկի մասնաճյուղային ցանցը կազմում է 14 ստորաբաժանում, որից 8-ը մայրաքաղաքում են, 6-ը՝ շրջաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Ամենաշատ