News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ավելի քան հարյուր հայտնի ներկայացուցիչ, իրավաբաններ, լրագրողներ եւ քաղաքական գործիչներ դիմել են երկրի ներքին գործերի նախարարության ղեկավար Ռամիլ Ուսուբովին՝ Բաքվի կենտրոնում մայիսի 28-ին Ադրբեջանի ժողովրդական հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական երթի մասնակիցների ձերբակալությունների կապակցությամբ:

Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել «անհասցե հայհոյանքների», «փողոցների արգելափակման», «ոստիկանության չենթարկվելու» եւ այլ խախտումների համար: «Մենք կասկածներ չունենք առ այն, որ այդ մեղադրանքները կեղծ են, եւ իրականում նրանց ձերբակալել են տոնական միջոցառմանը մասնակցելու համար»,- նշվում է դիմումի մեջ:

Դիմումի հեղինակները հեգնորեն նշում են, որ եթե Ադրբեջանի ժողովրդական հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարությունը, Ադրբեջանի Հանրապետության եռագույն դրոշով քայլելը,  առաջին հանրապետության հիմնադիրների հիշատակը հարգելը վարչական իրավախախտում են, ապա թող նրանց պատասխանատվության ենթարկեն «դրոշի, արժեքների եւ ԱԺՀ-ի հիմնադիրների նկատմամբ սիրո» համար:

Դիմումը ստորագրել են ընդդիմադիր պատգամավորներ, լրագրողներ եւ իրավապաշտպաններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ