News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հունիսի 1-ին ընդունեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին։

Շնորհավորելով նախարարին նշանակման առթիվ՝ դեսպանը վստահություն հայտնեց, որ երկու երկրների միջեւ ձեւավորված գործընկերությունն այսուհետ եւս կշարունակվի եւ նոր հեռանկարներ կունենա։

Ողջունելով դեսպանին՝ Աշոտ Հակոբյանը կարեւորեց ԱՄՆ-ի հետ համագործակցությունը ՀՀ տնտեսության բոլոր ճյուղերում՝ առանձնացնելով հատկապես տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները։

Նախարարը դեսպանին ներկայացրեց Հայաստանում տրանսպորտի եւ ճանապարհաշինության ոլորտներում իրականացվող ծրագրերը՝ ընդգծելով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» կարեւորությունը եւ կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրերը։ Նա նշեց, որ յուրաքանչյուր երկրի զարգացման հիմքում կարեւորվում է լավ ճանապարհներ ունենալու անհրաժեշտությունը եւ ցանկալի կլինի Հայաստանի ճանապարհաշինական ծրագրերում ներգրավել նաեւ ամերիկյան ներդրողներին ու կազմակերպություններին։

Անդրադառնալով ՏՏ ոլորտում երկու երկրների միջեւ ձեւավորված  գործակցությանը՝ Աշոտ Հակոբյանը կարեւորեց Հայաստանում ամերիկյան խոշոր տեխնոլոգիական այնպիսի ընկերությունների ներկայացվածությունը, ինչպիսիք են «IBM»-ը, «Microsoft»-ը, «National Instruments»-ը։ Նա ընդգծեց, որ ՏՏ ոլորտը մեր երկրում զարգացման մեծ ներուժ ունի եւ լիահույս է, որ այն առաջիկայում եւս նոր եւ դրական ցուցանիշներ կգրանցի, համագործակցության նոր հնարավորություններ կստեղծվեն։

Ռիչարդ Միլսն ընդգծեց, որ ԱՄՆ-ն սիրով պատրաստ է աջակցելու նոր կառավարության առաջնահերթություններին՝ հատկապես տեղակատվական տեխնոլոգիաների ոլորտում, ինչն ամերիկյան ներդրողներին հետաքրքրող ոլորտներից է Հայաստանում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Ամենաշատ