News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Փյունիկ» ՖԱ (նոր մրցաշրջանից՝ «Երեւան» ՖԱ) սեփականատեր Արթուր Սողոմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ նա համամիտ է «Բանանց» ՖԱ-ի սեփականատեր Ջեւան Չելոյանցի հետ այն հարցում, որ ակումբի սաներին այսուհետ չեն թողնի մշտապես գործող մանկապատանեկան հավաքականներ: «Այս հարցում ես համամիտ եմ Ջեան Չելոյանցի հետ, մենք խոսել ենք փոփոխությունների մասին: Մենք ուզում ենք ակումբ ունենալ, այլ ոչ թե թիմ: Շատ կարեւոր է, որ երեխաները մեկ ակումբում լինեն, ակումբը նրանց համար երկրորդ տուն լինի: Ես հանդիպել եմ Ռուբեն Հայրապետյանին ու ասել, որ մենք չենք պատրաստվում ֆուտբոլիստներին տալ երկար ժամանակով: Եթե կլինեն հավաքներ, հանդիպումներ, մենք սիրով բաց կթողնենք նրանց: Մենք պատրաստվում ենք ամրացնել մանկապատանեկան թիմերի մարզչական շտաբը»,-ասաց նա:

Սողոմոնյանը նշեց, որ երբ եկավ Հայաստան, ընդգծել է, որ ակադեմիան իր համար ավելի կարեւոր է. «Կարծում եմ՝ մենք շատ բան կարող ենք անել, որպեսզի մեր երեխաները հասնեն իրենց նպատակին: Մենք տաղանդավոր երեխաներ ունենք: Մենք հրավիրել ենք իտալացի մասնագետի, ով զբաղվում է մեր ակադեմիայով: Նա նշում է, որ մեր 2005թ. թիմում շատ տաղանդավոր երեխաներ կան: Շատ կարեւոր է նրանց ճիշտ հասցնել պրոֆեսիոնալ մակարդակի: Իսկ մեզ մոտ ընդունված է, որ ֆուտբոլիստները լքում են թիմը երեք տարով ու գնում ակադեմիա, ինչը խափանեց համակարգը»:

Նա ընդգծեց, որ «Փյունիկը», ինչպես եւ «Բանանցը», պլանավորում են խաղացողներին պահել մինչեւ վերջ. «Ես երաշխավորում եմ, որ մեր մանկապատանեկան թիմերը յուրաքանչյուր տարի մասնակցելու են առնվազն մեկ միջազգային մրցաշարի, բայց եթե երեխաները լքեն թիմը, մենք նրանց այլեւս մերը չենք համարի» - ասաց Արթուր Սողոմոնյանը:

Հիշեցնենք, որ 2014թ-ից Հայաստանում գործում է UEFA (Youth Elite Player Development) ծրագիրը՝ ուղղված մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը: Տարբեր թիմերի ակադեմիաներից որոշակի տարիքի երեխաներ երկու-երեք տարով տեղափոխվում են մշտապես գործող հավաքականներ: Ակումբները մարզում են երեխաներին վաղ հասակից, իսկ որոշ ժամանակահատված նրանք տեղափոխվում են Ֆուտբոլի Ակադեմիայում տեղակայված հավաքականներ: Այս գործընթացն առաջ է բերել որոշ ակումբների ղեկավարների դժգոհությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ