News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Զինծառայողներին հիմնարար իրավունքներով ապահովելը կարեւոր է բանակի բարոյական վիճակի առումով։ Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանություն մասին ՄԻՊ զեկույցի քննարկման ժամանակ հայտնեց Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան։

«Այս թեմայի մասին մտածելիս ես ինքս ինձ հարցրեցի, թե ինչու է զինվորականների իրավունքների պաշտպանությունն  ու աջակցությունը շատ կարեւոր Հայաստանում։ Եվ գտա մի քանի պատճառ՝ նախ, զինվորականները կարող են դժվար իրավիճակում հայտնվել,  երբ նրանց հիմնարար իրավունքները կարող են խախտվել։

Մեկ այլ պատճառ է, որ երկիրը ներքին ու միջազգային պարտավորություններ է ստանձնել պաշտպանել նրանց իրավունքները։ 

Ավելին նրանց հիմնարարար իրավունքներով ապահովելը կարեւոր է բանակի բարոյական վիճակի առումով»,–շեշտեց նա»

Իսկ վերջում Նատալյա Վուտովան  շնորհակալություն հայտնեց մարդու իրավունքների պաշտպանին, նրա անձնակազմին, պաշտպանության նախարարությանը համագործակցության համար ու կարեւորեց այս միջոցառումը, ինչպես նաեւ շեշտեց ուժեղ քաղաքացիական հասարակության կարեւոր նշանակությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ