News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան երկամյա սահմանափակումից հետո առաջին անգամ նավթի արդյունահանման ծավալները մեծացրել է, հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով թագավորության պաշտոնական անձանց շրջանում աղբյուրներին: Առաջիկայում ծավալներն ավելի են աճելու:

Վերջին 2 տարիներին թագավորությունում նավթի արդյունահանման ծավալների մակարդակը կրճատվել էր 2016 թվականին արդյունահանման սառեցման մասին նավթարդյունահանող երկրների համաձայնագրի կնքումից հետո: Այդ ժամանակից ի վեր Սաուդյան Արաբիայում առաջին անգամ արդյունահանումը սկսել է աճել անցյալ ամսվա կեսից, հայտնում է WSJ-ն: Աղբյուրների խոսքով՝ արդեն հիմա ցուցանիշը մեծացել է օրական 100 հազար բարելով: Առաջիկա ամիսներին պետք է տեղի ունենա նույն մեծությամբ արդյունահանման աճ: Այսպիսով, նավթի արդյունահանման ընդհանուր ծավալը պետք է մոտենա օրական 10 մլն բարելին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ