News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին մեղադրել է ստի մեջ եւ նրա խոսքերը որակել է «ահավոր անպատշաճ եւ անվճռական»։ Համապատասխան գրառումը Սպիտակ տան ղեկավարն արել է իր թվիթերյան էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նախագահն ընդգծել է, որ Թրյուդոն Կանադայի Լա Մալբայում «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի արդյունքների ամփոփման մամուլի ասուլիսում հանդես է եկել «ստահոդ հայտարարություններով»։ Թրամփը պատմել է, որ վարչապետն իր հետ «հեզաբարո եւ փափուկ» է եղել։ Սակայն, Սպիտակ տան ղեկավարի խոսքով, իր՝ Սինգապուր մեկնելուց հետո Թրյուդոն հայտարարել է, որ «ամերիկյան մաքսատուրքերը վիրավորական են եւ թույլ չեն տա իրենց բռնադատել»։

Թրամփի խոսքով, ամերիկյան մաքսատուրքերը պատասխանն էին ԱՄՆ-ից ներկրվող կաթնամթերքի 270 տոկոս հարկերին Կանադայում:

Թրամփը հայտնել է նաեւ, որ կարգադրել է իր ներկայացուցիչներին չստորագրել «Մեծ յոթնյակի» եզրափակիչ կոմյունիկեն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ