News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արցախի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը վերջին օրերին տարբեր հանդիպումներ է ունեցել, այդ թվում երկրի նախագահ Բակո Սահակյանի հետ, որից իմ հետեւությունն այն է, որ թեեւ Արցախում բողոքի գործողություններն իրենց դերն ունեցել են, բայց Սահմանադրական փոփոխություններից հետո նախատեսվում է լայն մասշտաբով փոփոխություններ իրականացնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Սարգսյանը:

Նա կրածիք հայտնեց, որ այդ համընդգրկուն փոփոխություններն ավելին են լինելու, քան պահանջում էին բողոքի ելած ցուցարարները:

«Հիմնական փոփոխություններն, ամենայն հավանականությամբ, կլինեն այս շաբաթվա ընթացքում, որի հիմքում Սահմանադրական փոփոխություններն են»,-ընդգծեց Արմեն Սարգսյանը:

Հարցին, թե կադրայինից բացի, բովանդակային առումով ի՞նչ փոփոխություններ են տեղի ունենալու, դաշնակցական գործիչը պատասխանեց. «Այնպիսի տպավորություն ենք ստացել, որ տեղի են ունենալու կադրային եւ համակարգային փոփոխություններ, քանի որ նոր Սահմանադրությունը համակարգային փոփոխություններ է նախատեսում: Դա քաղաքականության մեջ նոր շտիխներ է պահանջում: Մեր կարծիքն այն է, որ պետք է լինի նաեւ բովանդակային փոփոխություն, միայն կադրային փոփոխությունը քիչ է: Ավելի մանրամասն չեմ կարող ասել, քանի որ փոփոխությունները մենք չենք անում: Դրանց մասին հնարավոր կլինի խոսել, երբ կլինեն բոլոր նշանակումները եւ խնդիրները հստակ կդրվեն»:

Դիտարկմանը, որ թեեւ Արցախում փողոց դուրս եկած հանրությունը չէր պահանջում պետնախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, սակայն հենց նրանից սկսվեց պաշտոնանկությունների շարքը, ինչով էր դա պայմանավորված, Արմեն Սարգսյանն ասաց. «Հենց իմ նշած Սահմանադրական փոփոխություններով պայմանավորված փոփոխությունների համատեքստում է եղել Արայիկ Հարությունյանի քայլը: Ես կարծում եմ, որ Արայիկ Հարությունյանը կարող է այլ դաշտ տեղափոխվել»:

Ինչ վերաբերում է նրան, որ Արայիկ Հարությունյանը, որպես ԱԺ-ում ամենամեծ խմբակցությունն ունեցող ուժի՝ «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար, կարող է հավակնել 2020 թվականին երկրի նախագահի պաշտոնին, գուցե նաեւ արդեն կա պայմանավորվածություն, որ ինքը փոխարինի Բակո Սահակյանին, ՀՅԴ-ական անդամն արձագանքեց. «Արայիկ Հարությունյանը քաղաքական ուժի ղեկավար է, ընդ որում, ԱԺ-ում ամենամեծ ուժի ղեկավարը, հետեւաբար, ո՞նց կարող է այդ կուսակցությունը եւ նրա ղեկավարը 2020 թվականի վերաբերյալ ծրագրեր չունենալ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ