News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ավագ դպրոցների բովանդակությունը պետք է փոխվի։ Կրկնուսույցների մասին խոսելիս համոզվում ենք, որ ավագ դպրոցն իր դերակատարությունը չունեցավ։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին լրագրողների հետ զրույցում նշեց կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

«Մենք պետք է այնպես անենք, որ աշակերտը կրկնուսույցի կարիքը չունենա։ Ավագ դպրոցի զարգացման վրա մի շարք գործոններ են ազդում, մասնավորապես, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների թերի զարգացվածությունը, ծրագրերի բովանդակության բացակայությունը, մեթոդների թերի լինելը։ Այս ամենն ազդելու է որակի վրա, ուստի ճիշտ են նշում ծնողներն ու աշակերտները, որ երբեմն 12-րդ դասարանում անելիք չի լինում»,-նկատեց նա։

Բուհերում դիմորդների քիչ քանակի եւ բազում թափուր տեղերի համատեքստում ցածր որակի մասին խոսելով՝ Արայիկ Հարությունյանը նշեց, որ բուհերի հետ շատ լուրջ խոսակցություն պետք է ունենալ այդ առումով։ «Այս տարին բուհերի համար ճգնաժամային է։ Թեեւ այդ ընդունելությունը 6 տարի շարունակ հետապնդելու է բուհերին, իսկ դա ազդելու է դրույքների վրա, ծանրաբեռնվածությունների վրա։ Դեմոգրաֆիան ազդում է իհարկե, բայց պետք է ամեն ինչ անենք, որ որակի վրա չազդի»,-եզրափակեց նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ