News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ո՞րն է եղել ձեր դիրքորոշումը որպես Վճռաբեկ դատարանի դատավոր, հնչեղություն ունեցող գործերի վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում ՍԴ դատավորի ընտրության քննարկման ժամանակ ՍԴ անդամի թեկնածու Ելիզավետա Դանիելյանին հարց ուղղեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Վճռաբեկ դատարանը քննել է «Մարտի 1»-ի գործերը, Վահե Ավետյանի «Հարսնաքարի գործը», Հայկ Կյուրեղյանի նկատմամբ իրականացված խոշտանգումների եւ նրա նկատմամբ մեղադրական դատավճռի վերաբերյալ գործերը, Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործը, Գեւորգ Սաֆարյանի «տոնածառի» գործը, Վարդգես Գասպարիի նկատմամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացված խոշտանգումների գործը: Բացի այդ, «Հաց բերող» Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու գործերը Վճռաբեկ դատարան հասել են այն ժամանակ, երբ կալանքն արդեն փոփոխվել է դատախազոության կողմից, իսկ վճռաբեկլ դատաանը անգամ բողոքը չի ընդունել վարույթ:

Որն է եղել ձեր դիրքորոշումը նշված գործերի վերաբերյալ: Ունեցե՞լ եք ձեր դատավոր ընկերներից տարբերվող կարծիք, հանդես եկե՞լ եք հատուկ կարծիքով, թե ոչ»:

Ի պատասխան Ելիզավետա Դանիելյանը նշեց. «Քանի որ հնարավոր է՝ շարունակեմ պաշտոնավարել Վճռաբեկ դատարանում, հետեւաբար կոնկրետ գործերով կոնկրետ կարծիք հայտնելը դատավորի համար անթույլատրելի է: Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանին, այն հանդիսանում է հայեցողական դատական ատյան, որտեղ գործերը քննվում են նախադեպային խնդրի տեսանկյունից»:

Նաիրա Զոհրաբյանն էլ արձագանքեց. «Ես չեմ կարող քվեարկել մի մարդու, եթե չգիտեմ նրա տեսակետը հնչեղություն ունեցող հարցերի վերաբերյալ: Դուք այստեղ կանգնած եք որպես ՍԴ անդամի թեկնածու եւ կարեւոր կլիներ իմանալ, թե կարեւոր գործերում դուք ձեր ուրույն մոտեցումը ունեցե՞լ եք, որը տարբերվել է մյուս դատավորների հավաքական կարծիքից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ