News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Հանրակրթության մասին» օրենքում, որը թույլ կտա բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին շարունակել աշխատել մինչեւ 2023 թվականը:

Օրինագիծը ԱԺ-ում ներկայացրեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Նա նշեց, որ գործող օրենքի 26-րդ հոդվածը սակյանում է հետեւյալը. «Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն եւ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ։) սահմանված պահանջներին, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչեւ 2018 թվականի օգոստոսի 20-ը, եթե մինչեւ այդ չեն ապահովում ուսուցչին ներկայացվող պահանջները»:

Սակայն, ըստ նախարարի, նույն օրենքի 38-րդ հոդվածը սահմանում է, որ այս պահանջներին չհամապատասխանող մարդիկ դպրոցներում կարող են աշխատել մինչեւ 2018 թվականը. «Ցավոք, հիմա ժամկետը երկարացնելու կարիք կա, որովհետեւ հատկապես սահմանամերձ դպրոցներում շատ են ուսուցիչները, որոնք ունեն միջին մասնագիտական կրթություն: Եթե այս փոփոխությունը չկատարենք, սեպտեմբերի 1-ին կկանգնենք խնդրի առջեւ: Մենք կարծում ենք, որ 5 տարիների ընթացքում կկարողանանք համակարգի համար անհրաժեշտ մասնագետներով ապահովել»,-հայտարարեց Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ բարձրագույն կրթությամբ ուսուցիչների պակասի խնդիրը նաեւ ցածր վարձատրությունն է, որի պայմաններում մասնագետները չեն ցանկանում աշխատել դպրոցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ