News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Դանիայի վիճակագրական ծառայության ղեկավար Յորգեն Էլմեսկոֆին:

Վարչապետի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը կարեւորել է պաշտոնական վիճակագրության դերը կառավարման համակարգի արդյունավետ գործունեության, որոշումների կայացման գործում եւ ընդգծել Հայաստանի վիճակագրական կոմիտեի ու Դանիայի վիճակագրական ծառայության սերտ համագործակցության անհրաժեշտությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով: Նշելով, որ յուրաքանչյուր հարթակ կարեւոր է մասնագիտական շփումների, փորձի փոխանակման համար՝ Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Երեւանում ընթացող համաժողովն օգտակար կլինի փոխգործակցության ամրապնդման, ՀՀ վիճակագրական համակարգի արդիականացման հարցում: Վարչապետը նշել է, որ ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի առջեւ մաքսիմալ օբյեկտիվ ու անկախ լինելու խնդիր է դրված, ինչը կնպաստի հանրային վստահության ապահովմանը:

Գործադիրի ղեկավարի խոսքով՝ սա ՀՀ կառավարության օրակարգի առաջնահերթություններից մեկն է:

Յորգեն Էլմեսկոֆը նշել է, որ հայ գործընկերների հետ ձեւավորվել է տեւական արդյունավետ համագործակցություն եւ անդրադարձել վիճակագրական գործիքակազմի կիրառման նոր չափանիշների ներդրման անհրաժեշտությանը: Նրա խոսքով՝ դրանք ուղղված են օբյեկտիվ եւ անկողմնակալ վիճակագրական համակարգի ձեւավորմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ Հայաստանի վիճակագրական կոմիտեի կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ