Բանկային բարձր տոկոսադրույքների պատճառներից մեկը փողի սահմանափակ լինելն է Հայաստանում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում պատասխանելով օգտատերերի հարցերին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ տոկոսադրույքները բարձր են, մարզերում դրանք հասնում են 24-26 տոկոսի։
«Պետք է մտածել, թե ինչ է հնարավոր անել, որ տոկոսադրույքները նվազեն։ Պետք է անել այնպես, որ ֆինանսական միջոցները ավելանան, իսկ դրա ճանապարհը ներդրումների ավելացնում է, այսինքն դրսից պետք է շատ փող գա։ Որքան բարձր է տոկոսադրույքը, այնքան քիչ մարդ է փող վերցնում եւ ներդրում անում տնտեսության մեջ»,-հայտարարեց վարչապետը։
Նա կոչ արեց սփյուռքի հայերին գալ ու ներդրում անել Հայաստանում. «Ես երաշխավորում եմ, որ ոչ ոք փայ չի մտնի, անօրինական նալոգ չի դնի։ Դուք կլինեք բոլորի հետ հավասար դաշտում։ Մնացածը կախված կլինի ձեր գործարար ունակություններից»։