News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընին «իր ժողովրդին նոր երջանիկ ապագա տանող առաջին համարձակ քայլի համար»: Թրամփը նշել է, որ Սինգապուրում իրենց գագաթնաժողովն «ապացուցում է, որ իրական փոփոխությունները հնարավոր են»:

«Սահման չկա այն բանին, թե Հյուսիսային Կորեան ինչի կարող է հասնել, երբ հրաժարվի իր միջուկային զենքից»,- Twitter-ում նշել է Թրամփը:

Նշենք, որ Սինգապուրում 2 առաջնորդների հանդիպումն ավարտվել է  համատեղ հուշագրի ստորագրմամբ, որում Փհենյանը հայտարարում է «ամբողջական ապամիջուկայնացմանը» իր պատրաստակամության մասին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ